Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձմոսկվայում սպանված հայերի գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ապրիլ 07,2017 14:04

Մերձմոսկվայի Լենինի շրջանում  Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել. վերջինս կասկածվում է կրկնակի սպանություն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝  վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Քննիչները պարզել են, որ մի քանի դատվածություն ունեցող Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է երկու մարդկանց սպանությանը: Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է  տեղի ունեցած վեճի հետևանքով: Կասկածյալը ձերբակալվել է»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Մերձմոսկվայի Լենինսկի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած էին հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանը և  Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930