Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info

Ապրիլ 07,2017 21:20

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որից 3-ը մարտական կորուստներ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 5 դեպքից հայտնել է միայն մեկի մասին:

Կորուստներ

  • Մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu): Մարտի-3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ Մանսիմով Ջելալը մահացել է մարտի 1-ին «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Այս կորուստի մասին տեղեկությունները Ադրբեջանի ՊՆ կայքը թաքցրել է:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu)

  • Մարտի 2-ին Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է զինծառայող, Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղի բնակիչ Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu): Այս կորստի մասին ադրբեջանական ՊՆ-ն չի հայտնել:
  • Մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Զինծառայողի մահվան մասին լուրը հաստատել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ դրա համար մեղադրելով հայկական կողմին:
  • Մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին կամ մարտի լույս 11-ի գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Զինծառայողի հարազատներին Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները դրան չեն հավատում:
  • Մարտի 28-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Արդրբեջանի Բարդայի շրջանի Յենի Դաշքենդ գյուղի բնակիչ Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել: Այս մասին Ադրբեջանի ՊՆ կայքը չի հայտնել:

Վիրավորներ

Ամսվա ընթացքում հայտնի է դարձել ադրբեջանական զինուժի երկու զինծառայողի վիրավորման մասին: Վիրավոր զինծառայողների անունները չեն հրապարակվել:

2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 19 զինծառայողի մահվան մասին։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930