Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի. Նաիրա Նահապետյան. «Հրապարակ»

Ապրիլ 08,2017 12:09

Ներկայացնում ենք հատված Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի հետ հարցազրույցից

– Վերադառնանք Ձեզ։ Խոսակցություն կա, որ եթե ձեր թիմը հաղթի, հնարավոր է Դուք զբաղեցնեք փոխքաղաքապետի պաշտոնը։

– Ես ոչ մի պաշտոնի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ես Երեւան քաղաքի ծնունդ եմ, Երեւան քաղաքի նվիրյալ եմ՝ պապական եկած, եւ ես ամեն ինչ կանեմ, որ միշտ լինեմ երեւանցու կողքին։ Թե մնացածն ինչ կլինի, ով կնշանակվի, ով կհաղթի, ոնց կլինի, կապրենք՝ կտեսնենք։ Ճիշտն ասած՝ ես կարծում եմ, որ ամեն մարդ էլ ամեն ինչի համար հավակնություն ունի։ Երբ որ մարդ կարողանում է աշխատել եւ ասելիք ունի, իհարկե, հավակնություն ունի, դա՝ միանշանակ։

– Բայց Բախշյանն ավագանու այն եզակի անդամներից էր, որ ընդդիմանում էր ձեր որոշումներին, խնդիրների մասին բարձրաձայնում էր։

– Դա էդպես միանշանակ չէ։ Բայց շատ ուրախ ենք Բախշյանի համար, երջանիկ ենք, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի։ Ով ուզում է, թող գա։ Շատ ուրախ կլինենք տեսնել Զարուհի Փոստանջյանին, շատ ուրախ կլինենք տեսնել «Ելքի» տղաներին, եթե գալու են եւ մի փուշ հանեն, Երեւանին օգնություն տան, իհարկե, թող գան, մեծ հաճույքով։ Ու, ամենակարեւորը, երեւանցիներ գան, լինեն սրտացավ, քաղաքը սիրող։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930