Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու ընտրություններին նախնական տվյալներով կմասնակցի 4 կուսակցություն, մեկ դաշինք

Ապրիլ 08,2017 17:57

Մայիսի տասնչորսին նախատեսված ավագանու ընտրություններին կմասնակցեն «Ելք» դաշինքը, ՀՀԿ-ն, «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը ԲՀԿ-ի հետ եւ Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանին», որի ցուցակը կգլխավորի հենց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ից դեռ չեն հստակեցնում:

ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից,  եւ ՕՐՕ դաշինքից արդեն հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել, իսկ ՀԱԿ-ը դեռ քննարկում է մասնակցել-չմասնակցելու հարցը:

Հիշեցնենք, որ Կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930