Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը` «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակում

Ապրիլ 08,2017 18:21

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին:

Նախագահը ծանոթացել է նաեւ զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:

Նույն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարեւորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։

Այնուհետեւ Նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930