Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լապշինը բողոքարկել է կալանքը երկարաձգելու Բաքվի դատարանի վճիռը

Ապրիլ 11,2017 15:55

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին վճիռը: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին, բողոքարկումը դատարանը կքննի 10-ից 15 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Բաքվի դատարանը վճռել էր երեք ամսով երկարաձգել Լապշինի կալանքի ժամկետը:

«Իմ պաշտպանյալը, որը Բաքվի քննչական N1 մեկուսարանում է գտնվում, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կալանքը երեք ամսով երկարաձգելու դատարանի վճռի դեմ: Բողոքը կքննեն առաջիկա 10-15 օրերի ընթացքում»,-ասել է Չերնինը:

Հիշեցնենք, որ Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել  է Բաքվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930