Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել բլոգեր Լապշինի բողոքարկումը

Ապրիլ 13,2017 17:14

Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը, որը բողոքարկել էր կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է  Trend ադրբեջանական գործակալությունը:

Դատարանը չի բավարարել բլոգերի բողոքարկումը:  Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին դատարանը վճռել էր Լապշինի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով:

Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930