Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությանը կմասնակցի երեք ուժ

Ապրիլ 14,2017 18:25

Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում որոշեց Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին. Հանրապետական, «Երկիր ծիրանի» կուսակցություններ, «Ելք» դաշինք, գրանցել:

Այսպիսով` նրանք կմասնակցեն մայիսի 14-ի ընտրությանը:

«Երկիր ծիրանի»  կուսակցության համամասնական ցուցակի 51-րդ համար Ռոբերտ Չիթչյանը չգրանցվեց՝ նրա փաստաթղթերը թերի էին եւ դրանք ամբողջացնելու համար տրված 48-ժամյա ժամկետում չէին լրացվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930