Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմաստ չունի սպասել, որ Թուրքիան նոր քայլերի կգնա ՀՀ-ի հետ հարաբերություններում». թուրքագետ (Տեսանյութ)

Ապրիլ 17,2017 13:07

«Թուրքիայի քաղաքականության մեջ ՀՀ-ի առնչությամբ նոր երեւույթների սպասել պետք չէ, քանի որ Թուրքիան այլ խնդիր ունի՝ Սիրիայում եւ Իրաքում ամեն ինչ անել, որ քրդերն ինքնավարության չհասնեն: Դա արտաքին քաղաքականության ամենակարեւոր նպատակն է»,-«Արմենպրեսում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում ՀՀ-ի հետ հարաբերություններում հնարավոր զարգացումներին, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա համոզմամբ՝ իմաստ չունի սպասել, որ ներքին ու արտաքին խնդիրներ ունեցող Թուրքիան նոր քայլերի կգնա ՀՀ-ի հետ հարաբերություններում. «Թուրքիայի քաղաքական վերնախավն ընդհանուր մոտեցում ունի ՀՀ-ի հետ հարաբերություններում: ՀՀ-ն տնտեսական առումով իրենց համար առաջնային նշանակություն չունի»:

Խոսելով տեղեկության մասին, որ Թուրքիան Իրանի եւ ՀՀ-ի հետ սահմանին ականազերծման  աշխատանքներ է կատարում, փորձագետն ասաց. «Չեմ կարծում, որ հիմա դա ռազմավարական նշանակություն ունի: Հետագայի համար՝ չեմ կարող ասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930