Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ»

Ապրիլ 18,2017 16:25

Դուք էմոցիոնալ քաղաքական գործիչ եք ընկալվում եւ ասում են՝ էմոցիոնալ քաղաքական գործիչը չի կարող լինել քաղաքի լավ կառավարիչ: Այսօր լրագրողների այս հարցին քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Էրեբունի» թանգարանի բարձունքում՝ քաղաքի տեսարանի ֆոնին հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Քաղաքական պաշտոնում դու պետք է ունենաս, այո, էմոցիա: Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ, իսկ հատկապես հայկական քաղաքական տիրույթում, երբ ամեն ինչ բավականին կեղտոտված է եւ կարելի է ասել՝ հարիր չէ մարդկային հարաբերություններին եւ էթիկայի կանոններին, ապա էմոցիաները շատ կարեւոր են, որովհետեւ հենց էմոցիաների միջոցով ես դու կարողանում հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները:

Իսկ ինչ վերաբերում է կառավարիչին, սա առաջին հերթին քաղաքական պաշտոն է: Թող որեւիցե մեկը չփորձի այլ կարծիք հայտնել կամ թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Հենց քաղաքականությունից է գալիս ամեն ինչ եւ քաղաքականությունից է բխում ամեն ինչ՝ արդյունավետությունը, դրական կառավարումը»:

Հարցին՝ Տարոն Մարգարյանի հետ համեմատած՝ Դուք ի՞նչ առավելություն ունեք՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանն ուշագրավ պատասխան տվեց: Նա նախ ասաց, որ Տարոն Մարգարյանին չի զիջելու, բայց հիշեցրեց. «Ամենակատարյալը, որը բնությունը ստեղծել է, դա, իհարկե, կինն է, ով նաեւ շարունակում է մարդկային կյանքը: Հետեւաբար առավելությունները եւ ավելի նվազ կարողությունները թողնում եմ ձեր գնահատականին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930