Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Թուրքիայում

Ապրիլ 24,2017 16:10

Դիարբեքիրում հիմնված «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսը (ԺՀԿ-DTK) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել:

Ըստ թուրքական «evrensel.net» կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլյացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա:

Հայտարարության մեջ հիշատակվում է 1.5 մլն հայ զոհերի մասին և առ այսօր թուրքական պետության՝ խնդրի հետ առերեսվելու խուսափողականության մասին:

«Հենց այդ ժխտողականության արդյունքում Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը արդեն մեր օրերում գործադրում է քրդերի նկատմամբ»:

Հայտարարության մեջ դատապարտվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, թուրքական իշխանություններին կոչ է արվում հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Կոնգրեսը վշտակցություն է հայտնում հայ ժողովրդին ու որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ողբերգություններ, Քուրդիստանի և Թուրքիայի ժողովուրդներին համախմբության է կոչում:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930