Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է

Մայիս 01,2017 12:27

Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը` ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր, միության նախագահ Արմեն Մխիթարյանի հանդես է եկել հայտարարությամբ` Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում ողջունելով Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միության` Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ նա առավելագույնս տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ ունի դրանք լուծելու բավարար փորձառություն:

Միության հայտարարության մեջ երախտագիտությամբ է ընդգծված այն փաստը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես աջակցում է միավորման երեւանցի անդամների, հաշմանդամ ու զոհված մարտընկերների ընտանիքների բազմազան խնդիրների լուծմանը:

«Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորմանը տրամադրված Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հողատարածքի գործառույթների հետ կապված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական աջակցությունը զգալի էր. միավորման մոտ 120 անդամներին, հաշմանդամ եւ զոհված մարտընկերների ընտանիքներին տրամադրվեց հողատարածք բնակշինարարության համար: Չենք կարող չգնահատել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը»,-նշված է հայտարարության մեջ:

Միության անդամները հույս են հայտնել, որ այս ընտրություններում հաղթելու հավաստի երաշխիք է Տարոն Մարգարյանի ազնիվ ու անմնացորդ աշխատանքը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031