Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշկանդվածության արտահայտությունն է այն, ինչ տեղի ունեցավ «Ծառուկյան դաշինքում. Սարո Սարոյան. «Հրապարակ»

Մայիս 05,2017 10:27

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը հարցին, թե օրինաչա՞փ էր «Ծառուկյան» դաշինքի հետ տեղի ունեցածը, արձագանքեց. «Այդ դաշինքում տեղի ունեցող գործընթացը վկայությունն է այն բանի, որ մինչեւ նախընտրական գործընթացները գործող վարչախումբը մտածել էր մի որոշակի մեխանիզմ, թե ինչպես պետք է որոշակի պատգամավորներ տարբեր թելերով կաշկանդված լինեն։ Եվ այդ կաշկանդվածության արտահայտությունն է այն, ինչ տեղի ունեցավ «Ծառուկյան դաշինքում»։

Իհարկե, գաղտնիք չէ, որ մանդատից հրաժարվելու նման գրություններ ստորագրել են շատ թեկնածուներ, եւ դրանք ինչ-որ մի լծակ են մարդկանց վրա ազդեցություն գործելու, հարկ եղած դեպքում, առանց նրանց կարծիքը հարցնելու, որոշակի գործընթացներ սկսելու համար։ Այսինքն՝ նա, ով կփորձի ինքնուրույն գործել, գիտի, որ կաշկանդված է մանդատից զրկվելու հեռանկարով։ ԱԺ-ն ներկայացված է վերահսկելի պատգամավորներով»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031