Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանը չգիտի՝ կմնա՞ նախարարի պաշտոնին, թե` ոչ (Տեսանյութ)

Մայիս 05,2017 16:44

Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում, որը պետք է ձեւավորվի խորհրդարանական ընտրություններից հետո, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց` վարչապետն ու կուսակցությունը ոնց որոշեն, այդպես էլ կլինի:

Այն դիտարկմանը, թե ծրագրեր եք մշակել, չե՞ք ուզում մնաք, այդ ծրագրերը շարունակեք, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ծրագրերը միայն ինքը չի մշակել, դրանք թիմային աշխատանք են եւ դրանք շարունակական են, անկախ նրանից՝ ով կլինի նախարար:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր Վահան Մարտիրոսյանն ասաց, որ միասնական տոմսային համակարգը մշակման փուլում է, որը կմեկնարկի Երեւանից, ապա մարզային տրանսպորտին էլ կվերաբերի: Հարցին, թե կթանկանա՞ այդ համակարգի ներդրման պարագայում ուղեվարձը, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հնարավոր է նաեւ էժանանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031