«Էրեբունին օր օրի ծաղկում է»,-այսօր Էրեբունի վարչական շրջանում ասաց ավագանու ընտրությունների քարոզարշավի նպատակով այս համայնք եկած Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու պարոն Մարգարյանն ընդամենը մեկ կանգառ այն կողմ էր գտնվում այս համայնքի վթարային շենքերից մեկից, որի բնակիչներն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին, «ամեն օր ահը սրտներում են անկողին մտնում», քանի որ 2-3 բալ երկրաշարժի դեպքում էլ շենքի փլուզման վտանգը մեծ է. «Ահավոր պայմաններում ենք ապրում, նկուղն ամբողջությամբ ջուր է լցվել, ում ասես, որ չենք դիմել, Տարոն Մարգարյանն էլ է մեզ մոտ եղել, իր աչքով տեսել է, բայց դե ոչինչ չեն արել»:
68-ի «ա» վթարային շենքի բնակիչներից հետաքրքրվեցինք` «Էրեբունու ծաղիկներից» իրենց ի՞նչ է բաժին հասել: Բնակիչներն ասացին, որ կանգառներում աթոռներ են տեղադրվել եւ նախկինի պես մարդիկ տրանսպորտին ոչ թե ոտքի վրա, այլ նստած են սպասում, նաեւ ասացին, որ այգիներն են կանաչապատվել, «լուսավորություն են քաշել»:
Մանրամասները ` տեսանյութում :

Կարդացեք նաև
Գործարարը հորդորեց ընտրել Տարոն Մարգարյանին, որպեսզի ծրագրերը շարունակվեն:
Տարոն Մարգարյանն էրեբունցիներին խոստացավ ծառայել հանուն Երեւանի, հանուն երեւանցիների ապագայի:

Մանրամասները` տեսանյութում:
Ավագանու թեկնածու Լիլիթ Բեգլարյանը էրեբունու բնակիչներին վստահեցրեց, որ Երեւանի սիրտը ոչ թե Կենտրոնն է, այլ` Էրեբունի ամրոցն` իր բազմադարյան պատմությամբ: Նրա խոսքով, Երեւանը նավթ ու ոսկի չունի եւ նրա հարստությունը երեւանցին է:




Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































