Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող է մարդն անծանոթ տեքստի տակ ստորագրություն թողնել». Վահե Էնֆիաջյանը՝ ինքնաբացարկ ներկայացրածների մասին (Տեսանյութ)

Մայիս 06,2017 01:07 Share

«Նրանք են գրել այդ դիմումները…ո՞նց կարող է մարդն անծանոթ տեքստի տակ ստորագրություն թողնել»,-մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա նկատի ունի դաշինքի այն պատգամավորներին, որոնք  պնդում են, թե չեն իմացել, որ ինքնաբացարկի  դիմումի տակ են ստորագրում:

«Որոշները շատ մեծ ցանկություն ունեն տեսնել, որ «Ծառուկյան» դաշինքը խարխլվել է, բայց վստահեցնում եմ, որ «Ծառուկյան» դաշինքում միջավայրն ամուր է»,-հավելեց Վահե Էնֆիաջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել