Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայի դրական չեզոքությունը

Մայիս 15,2017 13:00

Երկրում համընդհանուր եռուզեռ է: Հասարակայնութեան ուշադրութեան կիզակէտում մօտալուտ նախագահական ընտրութիւններն են:

12-րդ շրջանի նախագահի ընտրութեան քարոզարշաւ-մրցապայքարը երկրին ու համակարգին ներյատուկ՝ շուտով փոխարինւելու է բուն ընտրական ու դրան յաջորդող յետընտրական փուլերով: Թէեւ նախընտրական այսպէս ասած՝ դիմառնութիւններում տեղ-տեղ ականատեսը եղանք քարոզչական ոչ-օրինաչափ ու թանձր ամբոխահաճ երեւոյթների, բայցեւայնպէս՝ այդ բոլորը իրենց գնահատականը կը ստանան բուն ընտրութեան օրը՝ ժողովրդի ինչպէս միշտ օրինաչափ կողմնորոշմամբ:

Ժողովրդական այդ օրինաչափ կողմնորոշման գիտակցական մասնաբաժինն ունեն ազգային ու կրօնական փոքրամասնութիւն կոչւող համայնքներն ու միաւորները, որոնցում իր առաջատար դիրքով ու ներկայութեամբ, համապատասխան աշխուժութիւն է ցուցաբերում իրանահայ հինաւուրց համայնքը իր եռեակ թեմերի մասշտաբով:

Որպէս այդպիսին էլ՝ քաղաքական թէ՛ հասարակական մեր համայնքային տրամաբանական կողմնորոշումը բխելով համընդհանուր, համապետական ու համերկրային շահերից՝ կրել է ԴՐԱԿԱՆ ՉԷԶՈՔՈՒԹԻՒՆ հասկացութիւնը, բայց երբեք՝ դրա կրաւորական իմաստով…

– Դրական չէզոքութիւն, բայց ամենայն աշխուժութեամբ ընդառաջում ենք տարբեր թեկնածուների շտաբ-պատասխանատուների ծրագրային առաջադրանքները քննարկելու դիմումներին, որոնք յատկապէս վերաբերում են որոշակիօրէն մեր համայնքին:

– Դրական չէզոքութիւն, բայց հաստատապէս որպէս պահանջատէր համայնք ու իրանահայ քաղաքացի, մեր ազգային, քաղաքական, հասարակական եւ հոգեւոր-մշակութային իրաւունքների առաւել ամրագրման ու ապահովման հարցում…:

– Եւ ի վերջոյ դրական չէզոքութիւն՝ հեռու մնալով միջկուսակցական-միջխմբակցային (այն էլ չկայացած) դաշտում խաղարկումներից, բայց հաստատապէս մեկնակէտ ունենալով երկրի ու պետականութեան համընդհանուր շահերը եւ՝ ամբողջական մասնակցութիւն ու աշխուժութիւն, յանուն նոյն երկիր Իրանի ինքնիշխանութեան, անկախութեան ու առաւել բարգաւաճման ու հզօրացման…

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031