Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին

Մայիս 15,2017 15:10

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները:

Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակվել է որպես իրավաչափ գործողություն: Անկախ հետագա քննության արդյունքներից՝ տեղի ունեցածին շատ կարճ ժամանակ անց նման գնահատական տալը քննության վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու բացահայտ միտում ունի, ինչն արդեն իսկ հիմնավոր կասկած է հարուցում քննության հետագա օբյեկտիվ լինելու վերաբերյալ:

Պահանջում ենք՝

1.      Պատշաճ, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել քննություն՝ անձեռնմխելիությամբ օժտված անձի, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մեղավորներին բացահայտել և ենթարկել քրեական պատասխանատվության:

2.      Հաշվի առնելով այն բազմաթիվ փաստերը, որ նմանատիպ բռնությունները կրում են շարունակական և պարբերական բնույթ՝ պահանջում ենք առարկայական քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031