Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել՝ ով է պատվիրել, ով է կատարել». Փաստաբանը կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության մասին

Մայիս 16,2017 18:45

Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը պնդում է՝ իր պաշտպանյալը ճիշտ էլ անում է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Որովհետեւ բոլորը դատարկ ցուցմունքներ են, ոչ մի արժեքավոր, ոչ մի ծանրակշիռ, առարկային վերաբերող ցուցմունք չկա, դատավարության բոլոր մասնակիցների համար շատ հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել: Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել՝ ով է պատվիրել, ով է  կատարել, ով է մասնակցել, լիքը հարցեր կան, բայց ես գնահատական տվող չեմ, դատարանը կտա իր գնահատականը»,- դատական նիստից հետո ասաց փաստաբան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրողը հրապարակեց  մոտ տասնհինգ վկայի նախաքննական ցուցմունք, որոնք դատաքննությանը հրավիրված էին, բայց այդպես էլ չներկայացան:

Հիշեցնենք նաեւ, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թփով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031