Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երգչախումբը հանդես կգա Արցախում եւ Տավուշում

Մայիս 16,2017 21:44

Հայաստանի պետական կամերային երգչախումբը  ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում հունիսի 5-9-ը կայցելի Արցախ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, համերգները կկայանան Շուշիում, Ստեփանակերտում, Գանձասարում եւ Մարտակերտում:

«Մշակույթի նախարարությունն ամբողջ ծախսերը`  ճանապարհածախս, գիշերակաց եւ օրապահիկ, վերցնում է իր վրա: Նախատեսել ենք նաեւ հուլիսի 20-30-ը համերգներով հանդես գալ Տավուշի մարզում` Նոյեմբերյանում, Իջեւանում, Պառավաքարում եւ Բերդում»,- նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրենը: Նրա ասելով, մշակույթի նախարարությունը այս անգամ էլ կաջակցի:

Ինչ վերաբերում է երաժիշտներին, Արմեն Արաբյանի հավաստմամբ,  նրանք ելույթ են ունենալու առանց հոնորարի. Բայց ոգեւորությամբ: «Նրանք հաճույքով կմասնակցեն սահմանամերձ բնակավայրերում կայանալիք համերգներին»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:

Պարոն Արաբյանը հավելեց, որ Արցախից վերադառնալիս Գորիսում եւս հանդես կգան, գորիսյան համերգն էլ կկայանա կամ տեղի դրամատիկական թատրոնում, կամ եկեղեցում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` chambermusiccenter.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031