Լրահոս
Օրվա լրահոսը

36-ամյա կինը գյուղապետից 200 հազար դոլարի «քցում է արե՞լ»

Մայիս 18,2017 18:35

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 36-ամյա բնակչուհին ներկայանալով որպես  բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝  Բերդի տարածաշրջանի   գյուղապետերից մեկից մաս-մաս   200 հազար դոլար  է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ նա գյուղապետին խոստացել է այդ գյուղում տարբեր ծրագրեր իրականացնել՝ ասֆալտապատում անել, մանկապարտեզի շենքը նորոգել   եւ այլն:

Տավուշի մարզի իրավապահներն այժմ  գործը  քննում են, որպեսզի պարզեն՝ կնոջ գործողություններում հանցակազմ կա՞, թե՞  կատարվածը քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031