Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցերով

Մայիս 23,2017 14:54

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում, որին մասնակցել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը, Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների մի քանի պետեր:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգում էին ալիմենտի բռնագանձման, երեխաների հետ տեսակցության և հանձնման հետ կապված կատարողական վարույթներով ի հայտ եկող խնդիրները, կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագող հարցերը:

Արմեն Հարությունյանին են զեկուցվել վերոնշյալ կատարողական վարույթներով անհրաժեշտ խորհրդատվություն ու մասնագիտական օժանդակություն տրամադրող, ինչպես նաև նմանատիպ կատարողական վարույթներով միանման իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ոչ վաղ անցյալում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:

Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ հոգեբանների ներգրավումը նման բարդ և նուրբ լուծում պահանջող կատարողական վարույթներում, միանշանակ, տալիս է իր դրական արդյունքները: Այս գործընթացը լինելու է շարունակական՝ միաժամանակ ապահովելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու շահերի լիակատար ապահովումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև իրավակիրառ պրակտիկայում հանդիպող որոշ հարցեր, որոնց կյանքի կոչման ուղղությամբ անհրաժեշտ է գործող օրենսդրության կատարելագործում, ինչպես նաև առաջադրվել են այդ հարցերի լուծման հնարավոր գործնական մեխանիզմներ:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031