Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների ճգնաժամի լուծումը գտնելու համար լավագույն դիրքում են Թրամփն ու Անգելա Մերկելը

Մայիս 25,2017 19:45

Ըստ «Ավրորա 2017» մարդասիրության ցուցիչի հրապարակված արդյունքների՝ հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել այն առաջնորդին, որը կկարողանար կարգավորել փախստականների ճգնաժամը:

Հարցվածների 33 տոկոսի համոզմամբ, փախստականների ներկայիս ճգնաժամի լուծումը գտնելու համար լավագույն դիրքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ 31 տոկոսի համոզմամբ՝  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:  Հիշեցնենք, որ «Ավրորա 2016» մարդասիրության ցուցիչի հետազոտության արդյունքներով`  հարցվածների 46 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փախստականների ճգնաժամի կարգավորման համար ամենահարմար համաշխարհային առաջնորդն էր:

Հարցվածների մեծ մասը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, բայց  միայն 37 տոկոսն է պատրաստակամություն հայտնել նրանց սեփական երկրում ընդունել, իսկ հարցվածների 42 տոկոսի համոզմամբ, իրենց երկրները չափից մեծ թվով փախստականների են ընդունել: Հարցվածների 44 տոկոսի  կարծիքով, ազգային փոքրամասնություններն իրենց երկրներին սպառնալիք են ներկայացնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031