Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի երեխաները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում

Հունիս 02,2017 18:15

Այսօր՝ հունիսի 2-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճանաչողական այցով հյուրընկալեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաներին:

Միջոցառման ընթացքում օմբուդսմենի գրասենյակի Իրավական վերլուծության վարչության պետ  Լուսինե Սարգսյանը և Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը  շնորհավորեցին երեխաներին տոնի առթիվ և մատչելի կերպով ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության շրջանակները, մասնավորապես՝ երեխաների իրավունքներին և բարեկեցությանն առնչվող հիմնական հարցերն ու իրավական դրույթները` միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին և զարգացումներին:

ՀՕՖ-ի «երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաները  պաշտպանին դիմելու ձևի և կարգի,  պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների և երեխաների իրավունքներին վերաբերող հետաքրքրական  հարցերն ուղղեցին գրասենյակի ներկայացուցիչներին՝ ստանալով սպառիչ ու բովանդակալից պատասխաններ:

Երեխաներին հատկապես հետաքրքրեց կրթական իրավունքը, որի կապակցությամբ  մասնագետները ներկայացրեցին կրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախադեպային օրինակներ:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 1999 թվականին: Կենտրոնը  օգնության ձեռք  է մեկնում այն երեխաներին ու ընտանիքներին, ովքեր կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված անապաստան են մնացել, հայտնվել սոցիալ-հոգեբանական տարբեր դժվարին  խնդիրների՝  զրկանքների, բռնությունների, սոցիալական տարաբնույթ բարդ իրավիճակների առջև: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930