Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական հակամարտություններին եւ ահաբեկչություններին զոհ գնացած երեխաների, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է

Հունիս 04,2017 10:29

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 4-ը նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր:

Անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում հրթիռահրետակոծության հետեւանքով դպրոցի բակում զոհվեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զորավան գյուղ 12-ամյա բնակիչ Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին:

Հունիսի 4-ը ագրեսիաներին, ռազմական հակամարտություններին եւ ահաբեկչություններին զոհ գնացած երեխաների, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակի հիշատակի օրն է,

հիշեցումի օր է բոլոր քաղաքակիրթ մարդկանց, որ երեխայի կյանք խլած յուրաքանչյուր ագրեսիայի հեղինակ եւ իրականացնող չպետք է անպատիժ մնա,

զգուշացումի օր է բոլոր նրանց, ում մեջ անզորությունը եւ անհանդուրժողականությունը վերածվում են ագրեսիայի, իսկ վերջինս էլ հանգեցնում անմեղ երեխայի մահվան՝ պատիժն անխուսափելի է եւ արդարացի:

Արա ԲԱԲԼՈՅԱՆ

ԱԺ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930