Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշտվում է գիշերը Լոնդոնում հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը (Տեսանյութ)

Հունիս 04,2017 10:45

Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը:

Հունիսի 3-ին ուշ երեկոյան Լոնդոնի կամրջի վրա սպիտակ բեռնատարը մխրճվել է հետիոտների մեջ, որի արդյունքում մի քանի մարդ տեղում մահացել է։

Անմիջապես դրանից հետո անհայտ անձինք դանակներով հարձակվել են անցորդների վրա։ Ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ: Բացի դրանից՝ ոստիկանությունը կրակելով սպանել է 3 հարձակվածի:

Իսկ Լոնդոնի շտապօգնության ծառայության կոմյունիկեում ասվում է, որ ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930