Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. ԼՂՀ-ում նոր պատերազմի գնալու դեպքում Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը (Տեսանյութ)

Հունիս 05,2017 15:58

Հունվարին ՀՀ պաշտպանության նախարարի Իրան կատարած այցի ժամանակ շատ կարեւոր էր, որ իրանական աղբյուրները նշեցին, թե ի՞նչ է խոսվել հանդիպումների ժամանակ: Այսօր Երեւանի մամուլի ակումբի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Դրանցից, ըստ նրա, ակնհայտ էր դառնում, որ տարածաշրջանում, ԼՂՀ հարցի շուրջ լուրջ հակասություններ կան Իրանի եւ Իսրայելի քաղաքականության միջեւ. «Դա վաղուց էր հայտնի, բայց առաջին անգամ ասվեց պաշտոնապես»: Իսրայելը զինում է Ադրբեջանին, Իրանի կոշտ արձագանքը փաստեց, որ Իրանը շահագրգիռ է իր հյուսիսային սահմաններում կայունության պահպանմամբ»:

Վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանը Իրանի հետ անվտանգության ոլորտում լուրջ համագործակցության ներուժ ունի, բայց Հայաստանի իշխանությունները կաշկանդված են: Ամեն դեպքում, ըստ Դավիթ Շահնազարյանի, սա այն հնարավորությունն է, որ Հայաստանը բաց թողնելու իրավունք չունի: Նա երկրորդական չի համարում հեռահաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցություններն էլ:

Ըստ վերլուծաբանի, աշխարհում անվտանգության լուրջ ճգնաժամ է, Սպիտակ տունն էլ ՌԴ-ի, Եվրոպայի եւ Հարավային Կովկասի նկատմամբ մշակված քաղաքականություն չունի: Մյուս կողմից, Դավիթ Շահնազարյանը աննախադեպ, կարեւոր եւ ուշագրավ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի առաջարկը`վերականգնողական էներգետիկայի մասով: Սակայն, ՀՀ կառավարության խանդավառությունը չի տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, այս ամենում Թուրքիան ցուգցվանգային վիճակում է հայտնվել: Նա կարծում է, որ եթե Թուրքիան փորձի բարելավել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա կբխի ՀՀ-ի շահերից: Կանխատեսելի հարեւան կունենանք: Եթե ԵՄ-Թուրքիա հարաբերությունները շարունակեն լարվել, բանախոսը չի բացառում, որ Թուրքիայում փախստականների մի փոքր խումբ`մի քանի հազար մարդ, ուղղվի դեպի Հայաստան: Նրանք Թուրքիայում երեք միլիոնից ավելի են:

Անդրադառնալով վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բանախոսը կարծիք հայտնեց`Թրամփին հաջողվեց հասնել նրան, ինչին Օբաման չէր կարողանում հասնել: ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, հիշեցնենք, փաստվեց, որ անդամ երկրների ՀՆԱ-ի 2 տոկոսը պետք է ուղղվի պաշտպանական ծախսերին:

ՆԱՏՕ-ԱՄՆ հարաբերություններում Դավիթ Շահնազարյանը խնդիր չի տեսնում, բրյուսելյան գագաթաժողովը հաջողված է համարում: Նույնը չի կարող ասել մեծ Յոթյակի մասին:

Նա անդրադարձավ նաեւ Պուտին- Մաքրոն հանդիպմանը: Կարծում է, որ ՌԴ նախագահը հիասթափված էր այդ հանդիպումից:

Մանրամասները`տեսանյութում

Այս ամենից Դավիթ Շահնազարյանը իրար հակասող երկու եզրակացություն է անում Հայաստանի համար. «Կտրուկ շարժումներ չպետք է անել եւ այս իրավիճակից պետք է օգտվել`նախ ԼՂՀ իրավիճակի հարցում»:

Դավիթ Շահնազարյանն այս համատեքստում անդրադարձավ նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցին, որում Արցախում պատերազմական գործողություններ են կանխատեսվում: «Երեք ամսում պատերազմի վտանգը չի բարձրացել»,- կարծում է վերլուծաբանը` հավելելով, որ Արցախի ՊԲ-ն հիմա շատ պատրաստ է, նաեւ` չկա անսպասելիության գործոնը: «Եթե Ալիեւը այս իրավիճակում գնա արկածախնդրության, չի բացառվում, որ Ալիեւն իր իշխանությունը դնի վտանգի տակ»,- ասաց բանախոսը:

Մանրամասները`տեսանյութում

Դավիթ Շահնազարյանը նաեւ կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը, կարծում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է ՌԴ-ի հետ հարաբերություններում ասիմետրիան վերացնել: Որքանո՞վ կստացվի`ժամանակը ցույց կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930