Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի գոլային ռեկորդները «Մանչեսթեր Յունայթեդում»

Հունիս 06,2017 14:39

Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասը խփած գոլը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին հերթական մրցանակն է բերել ակումբային անվանակարգում՝ ճանաչվելով լավագույնը մայիս ամսում: Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 68 տոկոսը:

Հենրիխ Մխիթարյանը վերջին վեց ամիսներին հինգերորդ անգամ է արժանանում ակումբի՝ ամսվա լավագույն գոլ մրցանակին:

«Սանդերլենդի» դարպասին խփած «կարիճ» գոլը ՄՅՈՒ-ի երկրպագուները ճանաչել են ոչ միայն դեկտեմբեր ամսվա, այլեւ ակումբի լավագույն գոլն ամբողջ մրցաշրջանում:

Հենրիխ Մխիթարյանը օգոստոսից մայիս ամիսներին «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլի հեղինակ է դարձել դեկտեմբեր, հունվար, փետրվար, ապրիլ եւ մայիս ամիսներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930