Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները փորձում են վերականգնել Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը

Հունիս 08,2017 12:45
kongres

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի, Ֆրանկ Փալոնի, Ջեքի Սփեյերի և Ադամ Շիֆի ջանքերը՝ չեղարկելու ԱՄՆ 2018թ. բյուջեով նախատեսվող «վտանգավոր կրճատումները» Հայաստանի համար: Այս մասին ասվում է Հայ Դատի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հունիսի 6-ին Միջազգային գործարքների հանձնաժողովին ուղարկված նամակում Ներկայացուցիչների պալատի շուրջ 25 անդամներ ահազանգ են բարձրացրել Հայաստանի ֆինանսավորման 67 տոկոսով կրճատման կապակցությամբ և պահանջել վերականգնել անհրաժեշտ օգնության ծավալները Հայաստանի և Արցախի համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930