Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետի անչափահաս տղան հոր ծառայողական ավտոմեքենայով՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ. shamshyan.com . (Տեսանյութ)

Հունիս 08,2017 18:50

Այսօր՝ հունիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի «փափկասուն բալիկը «ավտոմեքենան վարելու իրավունք չունի, քանի որ վարորդական իրավունքի վկայական չունի, ու հիմա նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետ, «մեծն» Ա. Դանիելյանը, փորձում է մեկ ուրիշին ներկայացնել՝ որպես վարորդ, որպեսզի իր բալիկը պատասխանատվության չենթարկվի։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930