Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ Քաշաթաղում հնձի սկսելը՝ բոլոր ցանքատարածքներում կատարվել են հակահրդեհային մի շարք աշխատանքներ

Հունիս 15,2017 11:32

Քաշաթաղի շրջանում հացահատիկի բերքահավաքը սկսվեց հունիսի 5-ից: Մինչ այդ շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում կազմավորվել է հակահրդեհային շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու նպատակով: Շտաբը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Հունիսի 13-ին աշխատանքային այցով Իշխանաձորում էի. զրուցեցի Ս. Խաչատրյանի հետ: Ասաց՝ բերքահավաքն ընթանում է նորմալ հունով: Շտաբի պատասխանատու Ռ. Մաթևոսյանը տեղեկացրեց, որ այդ օրվա ընթացքում հնձվել է 300հա գարու արտ, ստացվել է 810տ բերք: Արտերում աշխատել է 35 կոմբայն:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի այցելեցի Թովմասարի տարածք, որտեղ մոտ 8000հա հացահատիկի ցանքս է կատարվել; Այս մասում տեղակայված են 2 հակահրդեհային հենակետ՝ մեկ հրշեջ մեքենայով և հերկ կատարող տրակտորով; Առաջին հենակետում արդեն 8-րդ օրն է, ինչ հերթափոխ են իրականացնում ՇԱԻԲ հրշեջ-փրկարար մասին ՀՓՄ կից Տիգրանավանի ջոկի հրշեջ-փրկարարները՝ կապիտան Միքայել Կնյազյանի հրամանատարությամբ: Մ. Կնյազյանը կարևորեց այն, որ համագործակցում են տարածքի համայնքներում ձևավորված հրշեջ-կամավորական ջոկատների հետ, միասին իրականացնում են շուրջօրյա հերթափոխություն:

Հաջորդ հենակետը, որ այցելեցինք, գտնվում է Թովմասարի հյուսիսային մասում՝ այստեղ հայտնի Պաղ աղբյուրի մոտ: ՇԱԻԲ ՀՓՄ-ին կից Բերձորի առաջին պահակային խմբի հրշեջներն են հերթափոխ իրականացնում՝ պետ, լեյտենանտ Արսեն Մովսեսյանի գլխավորությամբ: Այս հենակետում նույնպես տեղեկացրեցին, որ ծառայությունն ընթանում է նորմալ հունով:

Կովսականի բարձրավանդակում տեղակայված հենակետում հերթափոխություն է իրականացվում ՇԱԻԲ ՀՓՄ-ին կից Կովսականի ջոկի կողմից՝ հրամանատար՝ կապիտան Արմեն Սարգսյան: Այս տարածքում հունձը նոր է սկսվել, սակայն ցանկացած պահի տղաները պետք է պատրաստ լինեն: Իհարկե՝ մինչ հնձի աշխատանքների սկսելը՝ բոլոր ցանքատարածքներում կատարվել են հակահրդեհային մի շարք աշխատանքներ՝ արտեզրերի հերկ, միջդաշտային ճանապարհների բարեկարգում, պայքար փշաթփերի դեմ և այլն, սակայն հասունացած արտերում պետք է շատ զգույշ գործել:

Վերադարձին Ք. Մովսեսյանը տեղեկացրեց, որ մոտակա օրերին ևս 2 հենակետ կստեղծվեն Որոտան քաղաքից հյուսիս՝ Որոտան գետի աջափնյա սարահարթում և ավելի հյուսիս՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից հարավ-արևելք՝ Վանոցա գյուղի տարածքում:

Մի քանի օրից հնձի աշխատանքները կիրականացվեն բոլոր ցանքատարածքներում, կաշխատեն կրկնակի քանակով կոմբայններ ու այլ տեխնիկական միջոցներ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930