Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում

Հունիս 16,2017 16:46

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ ս. թ. հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում:

«Անխելք մարդը» (ռեժիսոր՝ Ռ. Բաբայան) և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» (ռեժիսոր՝  Ն. Գրիգորյան) ներկայացումներով թատրոնը ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին:

Ընդհանուր առմամբ արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է 8 միջոցառում, որոնք նախատեսված էին ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հաջորդ մշակութային կանգառը սեպտեմբերին է՝ Եղեգնաձորի մշակույթի տանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930