Լրահոս
Օրվա լրահոսը

Կմշակվի Երևան քաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ

Հունիս 19,2017 18:50

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում  տեղադրելու խնդրին:

«Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր  լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական լուծումներն ընդհանրապես չեն երևա: Յուրաքանչյուր շենքի համար անհրաժեշտ է մշակել գովազդների փակցման հստակ տեղերը, չափերն ու տեսակը, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ այդ շենքում գործունեություն սկսելուց առաջ իմանա, թե տվյալ հասցեում գովազդի ինչ տեսակ է թույլատրելի: Խոսքս առաջին հերթին վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին: Բացի այդ, անթույլատրելի է, երբ ավագանու որոշմամբ որևէ շենքի վրա հուշատախտակ է տեղադրվում և որոշ ժամանակ անց դրա հարևանությամբ հայտնվում են ինչ-որ գովազդներ, այն էլ այնպիսի բազմությամբ, որ հուշատախտակը հազիվ է նկատվում:

Ըստ այդմ, գույքագրեք այն հասցեները, որտեղ  նկատվել են շենքերի և շինությունների  ճակատային հատվածների, կամարանցումների, կիսանկուղային հարկերի արտաքին տեսքը գովազդներով անհարկի, ոչ սահմանված կարգով ծանրաբեռնելու դեպքեր և համապատասխան քայլեր ձեռնարկեք», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր  ձևաչափ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930