Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը չի հավատում կառավարությանը

Հուլիս 03,2017 14:00

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք հավատո՞ւմ են, որ այս կառավարությունը կկարողանա իրականացնել իր հնգամյա ծրագրում նշված դրույթը` աղքատությունը 5 տարում 12 տոկոսային կետով նվազեցնելու վերաբերյալ:
Հարցման մասնակիցները պատասխանի 4 տարբերակ ունեին՝ «Ոչ, որովհետեւ միշտ էլ խոստանում են եւ չեն անում», «Այո, ես այս կառավարությանը վստահում եմ», «Դեռ պարզ չի, թե մյուս տարի ի՞նչ կառավարություն կձեւավորվի, ինչպե՞ս հավատամ», «Ինձ բոլորովին չի հետաքրքրում ո՛չ կառավարությունը, ո՛չ իր ծրագիրը, ոչ էլ աղքատությունը»:
Հարցման մասնակիցների 3 տոկոսին չէր հետաքրքրում կառավարության ծրագիրը, 14 տոկոսը վստահում է կառավարությանը, հարցման մասնակիցների 34 տոկոսի համար դեռ պարզ չէ, թե մյուս տարի ինչ կառավարություն կձեւավորվի:

Հարցվածների մեծամասնությունը՝ 49 տոկոսը, չի հավատում կառավարությանը. միշտ խոստանում են, բայց չեն անում:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

01.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31