Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է

Հուլիս 03,2017 14:30

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը պատրաստել է «Կոռուպցիայի ընկալման համաթիվ» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի ցուցանիշը նվազել է: 2016 թվականին Հայաստանը գրանցել է 33 միավոր՝ 2015 թվականի 35 միավորի փոխարեն: Ի դեպ, 2015 թվականի միավորը եւս հետընթաց է, քանի որ 2014-ին Հայաստանը գրանցել էր 37 միավոր արդյունքը: Հայաստանը 95-98 տեղերից նահանջել է 113-115 տեղեր:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

01.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավո says:

    Իմ կարծիքով էտ կոռուպցիայի համաթիվ ասածը իրոքել ժողովրդի ընկալումնա ու կարա ավելի շատ հիմնվի պրոպագանդայի վրա։
    Օրինակ մի հատ վրացահայ հպարտ-հպարտ ասումեր Վրաստանում Միշիկը կոռուպցիան վերացրելա տենց բան չկա ընդանրպես։
    Հարցրեցի դու բանակ ծառայելես, որպես Վրաստանի քաղաքացի ասեց չէ։ կաշառքով չես ազատվե ասումա հա 1000դոլլար թե ինչքան տվել եմ։
    Ասումա հա բայց մենակ ըտեղա, Վրաստան անձնագիր գնում ես պետական մուծումը անում ես 3օրում անձնագիրդ տալիս են, Հայաստան փող պիտի տաս, ասում եմ Հայաստանել էս մի 5տարի կլինի տենցա։

    Հայաստանում շփվելով տարբեր պետական մարմինների հետ կարամ ասեմ, որ մի 10տարի առաջվա համեմատ ահռելի փոփոխություններ կան դեպի լավը, ուղղակի մեծ մասին որ մոտենան հարցում անեն ստերոտիպով կասեն չէ սաղ կաշառակեր են։

    Լիքը մարդ գիտեմ ամբողջ օրը հարկային բողոքումա, բայց կյանքի մեջ ոչ բիզնեսա արե ոչել գոնե մի անգամ հարկային մտելա։
    Ուղղակի մորքուրի տղուցա լսել, մորքուրի տղենել բողոքումա քանի որ իրան թույլ չեն տվել ասենք Վրաստանից մաքսանենգ ճանապարհով մեքենայի պահեստամաս ներմուծի ու տենց շարունակ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31