Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խողովակները բոլորիս աչքի առաջ քանդվել ու վաճառվել են». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Հուլիս 04,2017 11:22

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց հանրային լսումների բացակայության մասին: Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը միայն ասաց, որ կա իրավիճակ եւ պետք է դուրս գալ այդ իրավիճակից, հաճելի չէ նորից Աժ գալ եւ ջրառի հարց բարձրացնել, բայց իրավիճակն է այդպիսին:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց՝ ճի՞շտ է, որ ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով ջրի կորուստը կազմում է 54 տոկոս: Արսեն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը. «Ցավոք սրտի, բայց հաստատեմ՝ ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով ջրի կորուստը կազմում է 55 տոկոս, ինչը կարող է փոփոխվել՝ կախված եղանակային պայմաններից»:

Արսեն Հարությունյանն ասաց, որ մոտ 3-3.5 մլն դոլար է պետք, որ սարքեր տեղադրեն եւ ունենան կառավարվող եւ վերահսկելի ջրային համակարգ. «Այսօր ոռոգման համակարգում ունենք ընդամենը 79-ը հաշվառման սարք: Երկրորդ եւ երրորդ աստիճանի վերահսկողություն ապահովելու համար անհրաժեշտ է եւս 2100 սարք»:

Քիչ առաջ Ջրտնտպետկոմի նախագահը ասել էր, որ 2002-ին ծրագիր է ընդունվել, որ մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացնեն 6 մետրով: Սակայն հետո Արսեն Հարությունյանը հայտարարեց՝ «որեւիցե երաշխիք տալ, որ 2031 թվականին մենք կկարողանանք ապահովել այդ 6 մետրը, ես չեմ կարող որեւէ երաշխիք տալ»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը ասաց, որ 132 հազար շահառու ունեն, բնակչության խնդիրն է՝ գումարների գանձումը, որովհետեւ ճշգրիտ հաշվարկ չի արվում, թե ինչքան ջուր է ծախսել ու ինչքան պիտի մուծի: Ինչքան մարդ հնարավորություն չունի այսօր ոռոգման ցանցերից օգտվել: Բոլոր համայնքները ունեն ոռոգման կարիք. «Բոլորը գիտեն, թե այդ ոռոգման խողովակները ինչքան հնամաշ են, այդ խողովակները բոլորիս աչքի առաջ քանդվել ու վաճառվել են»:

Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀ-ում ոռոգելի հողատարածքների կեսն է միայն փաստացի ոռոգվում: Թե քանի շահառու են՝ տեղեկություններ չուներ նա. «Կճշտեմ, գրավոր կներկայացնեմ: 2017-ին ջրի հաշվառման համար մենք մի շարք մեխանիզմներ ենք իրականացնում, բանկային համակարգով են վճարումներն իրականացնում բացառապես: Հաշվարկների հետ կապված ունենք իրականում խնդիր, ոչ բոլորի մոտ են տեղադրված հաշվառման սարքեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31