Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրություններին դիտորդների արձանագրած խախտումներով վարչական գործերը կքննվեն օգոստոսին

Հուլիս 06,2017 21:00

Այս տարի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների դեպքերով հարուցված վարչական մի շարք գործեր արդեն Վարչական դատարանի վարույթում են:  Նախաձեռնության անդամ՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով, դատական նիստեր են նշանակված օգոստոսին:

Խախտումները վերաբերում են 9/7 տեղամասում ամփոփման նիստի՝ հաշվարկի ընթացքում ավելորդ պարագաների՝ գրիչների առկայությանը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Մեկ այլ դեպքով՝ 9/42 տեղամասում արձանագրվել է, որ հաշվարկները սկսվել են կես ժամից ավելի ուշացումով, որի ընթացքում բաց և առանց հսկողության է թողնվել չհրկիզվող պահարանը։ Հանձնաժողովի նախագահը և անդամներ մոտեցել են չհրկիզվող պահարանին և ինչ-որ գործողություններ կատարել:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Այս խախտման վերաբերյալ գնահատականը նույնպես չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

«Բազմաթիվ հայցեր են ներկայացվել, բոլոր ընտրախախտումներով, որոնցով, որ մեր կողմից հավատարմագրված դիտորդները խախտումներ են արձանագրել: Նոր են  նշանակվում նիստերը, մի քանի նիստ արդեն նշանակվել է, բայց մեծամասնության դեպքերով դեռ չեն էլ նշանակվել»,- ասաց Դավիթ Գյուրջյանը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել դատարան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31