Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն առաջարկում է վերահսկել համացանցը (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 15:52

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նիստում խոսելով հեռուստառադիոընկերությունների եթերի որակի մասին, կրթական մակարդակի մասին, ասաց, որ միայն մի սենյակում չի կարող մարդն իրեն լավ զգալ, զով զգալ, եթե մյուս սենյակներում տոթ է: Ջերմաստիճանը պետք է լինի նույնը ընտանիքում, դպրոցում, հեռուստատեսության մեջ, համակարգչում: Մարդը դուրս է գալու տնից փողոց՝ հանդիպի այլ իրականությանը. «Սովետական համակարգը դրանով էր լավ՝ այդ ջերմային ռեժիմը նույնն էր ամեն տեղ: Իհարկե, իրենք մտցնում էին տակը նաեւ գաղափարներ»:

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ միայն հեռուստատեսային էկրանում պոռնոգրաֆիայի պարունակությունը ստուգելը ոչինչ չի տալու, համացանցային բովանդակությունն էլ պետք է ստուգվի: Նա առաջարկեց, որ ոլորտային հանձնաժողովը մտածի եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին նոր գործիքակազմ տա, որ կարողանա վերահսկել նաեւ համացանցը:

Աշոտյանը նաեւ քննադատեց, որ հեռուստատեսությունները լավ ֆիլմերի դուրս գալուց մի ամիս հետո ցուցադրում են դրանք, ուրախանում ես, բայց գիտես՝ գողացած են:

Աշոտյանը ՀՌԱՀ-ին առաջարկեց՝ պատժեք այն հեռուստաընկերություններին, որոնք գովազդի ձայնը 4 անգամ ուժեղացնում են. «Իրականում ոչ միայն տհաճ է, դա երբեմն մեր տներում բերում է անախորժ վիճակների, երբ երեխա է քնած լինում: Խնդրում եմ, այդ տարրական բաներին հետեւեք, որ չանեն»:

Ըստ պարոն Աշոտյանի, հասարակությունը ուտում է սկանդալային պատմությունները, ԱԺ-ի քննարկումներից որեւէ լուրջ ելույթ ավելի քիչ դիտում է ունենում, քան 18+-երը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31