Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ գումար

Հուլիս 07,2017 16:32

Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.07.-07.07.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 830.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 417.9 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100 հազ. դրամի և հաշվարկվել է 337.5 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա /հատվել է 1 հաճարենի/ իրավախախտի նկատմամբ կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 202.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 135.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հազ.դր. գումարով, առգրավվել է 1.9կգ խեցգետին, 4 հատ խեցգետնաորսիչ:

Որից`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի 1 որոշում, առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 1.9կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:
Արարատի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով` /հայտնաբերվել է արջի քոթոթ և կապիկ/ կայացվել է 50.0հազ.դրի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրված դեպքի համար իրավախախտի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի համար կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի 4 որոշում:

Ապօրինի արածեցման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 8.4 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որն է`
Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված 27 գլուխ խոշոր և 20 գլուխ մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա նշանակել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 8.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտի պահպանության ոլորտ`

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամի, որն է`
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարական աղբի տեղափոխման և տեղադրման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազ.դրամի, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 2 վարչական տուգանքի որոշում` 100.0հազ.դրամի չափով և վնասի փոխհատուցման 1 որոշում` 56.25 հազ.դրամի չափով:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6մլն.դրամ գումար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31