Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Հուլիս 07,2017 16:59

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի  «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խ.մ. կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված ծառ: «Դիլիջա«» ազգային պարկ » ՊՈԱԿ-ի հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ ս.թ հունիսի 5-ի ժամը 17-00 սահմաններում նկատել է Ա. Թամամյանին և Ա. Պողոսյանին, ովքեր բենզասղոցով փայտանյութ են մանրացրել:

Հայտնաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի անտառապահին: Փաստի վերաբերյալ ոստիկանությունում նշանակվել է մասնագիտական ստուգում:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31