Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական պետի դեմ գործը կարճել են. Արթուր Դավթյանը պնդում է՝ հանցագործություն չի կատարել (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 18:35

Անցյալ տարի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք պահանջում են բացահայտել իրենց որդիների մահվան իրական մեղավորներին:

Այսօր ԱԺ-ում «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը Արթուր Դավթյանին հարցրեց՝ ի՞նչ եղավ այդ հանդիպման արդյունքում: Արթուր Դավթյանն ասաց, որ քրգործեր կան, 10 տարվա վաղեմություն ունեն, եւ դատական վճիռների վերանայման սահմանափակ մեխանիզմներ են գործում այսօր: Ծնողներին առաջարկվել է ներկայացնել հիմքեր, որոնք օրենքով հնարավորություն կտա արդյունք ունենալու: Մեկ քրգործով վարույթը կասեցված էր, վերսկսել է:

Նա նաեւ հարցրեց՝ քրեակատարողական հիմնարկներ եք ստուգել եւ 1 պետ ազատվել է աշխատանքից, խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի մասին է, նրա դեմ նաեւ քրգործ է հարուցվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար: Բայց գործը կարճվել է, սխալ չարաշահում էիք հայտնաբերվել, թե՞ նրան ներվել է:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Քրեական պատասխանատվության ենթարկելը եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելը տարբեր հիմքեր ունեն: Այո, նրա կողմից առկա է եղել վարչական իրավախախտում, որը առիթ է հանդիսացել նրա վերադասի կողմից նրան պաշտոնից ազատել: Բայց համապատասխան հիմքեր, որոնք կվկայեն նրա կողմից հանցագործության կատարման մասին քրգործով ձեռք չեն բերվել»:

Լենա Նազարյանը նաեւ հարցրեց Մարտի 1-ի գործից, ի՞նչ զարգացումներ կան: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ գործն ընթացքի մեջ են, նախաքննությունը շարունակվում է, աշխատում են բացահայտման, անձանց մեղադրանքը հիմնավորելու ուղղությամբ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31