Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բողոքեց՝ բարոյական եւ մարդկային չէ, որ «Սասնա ծռերի» կալանավորներին արգելում են, որ իրենց երեխաները տեսակցեն (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 18:40

«Սասնա ծռերի» գործով  կալանավորված Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, նաեւ Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները արդեն 1 տարի է կալանավորված են եւ այս մեկ տարվա ընթացքում նրանց ընտանիքի անդամներին իրենց հետ տեսակցելու որեւէ հնարավորություն չի տրվել: Այսօր այդ հարցն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ըստ Փաշինյանի, սա որեւէ քրեաիրավական բացատրություն չունի, քանի որ հանդիպումները վերահսկվում են:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ հիմքեր են առկա եղել՝ մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ տեսակցության ընթացքում եթե նախաքննությանը խոչընդոտող որեւէ իրադարձություն լիներ՝ էլի հասկանալի կլիներ, բայց հիմա ոչ մարդկային, ոչ բարոյական, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդկանց թույլ չեն տալիս 1 տարի տեսակցել իրենց երեխաների հետ:

Գլխավոր դատախազն ասաց, որ արդեն նախաքննությունն ավարտվել է եւ արդեն տեսակցությունները բացվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31