Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը գովել է Վիսոցկու երգերը

Հուլիս 08,2017 14:51

Այս օրերին Սերժ Թանկյանը Ռուսաստանում է` Park Live  փառատոնի շրջանակում: lenta.ru-ի տեղեկացմամբ System Of A Down-ի մենակատարը նաեւ «Մոսֆիլմ» կինոստուդիա է այցելել, որտեղ շարունակվում են «Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆենտեզի ֆիլմի նկարահանումները: Թանկյանը ժողովրդական էպոսի վրա հիմնված այդ ֆիլմի երաժշտության հեղինակն է:

Նա  խոստովանել է, որ սիրում է ռուս դասական կոմպոզիտորների գործերը, բայց ավելի շատ Վլադիմիր Վիսոցկու արվեստի մեծագույն երկրպագու է: «Ես ցանկանում էի Վիսոցկու երգերի քավըր-տարբերակ ստեղծել, սակայն ինչ-որ բան իմ ուզածով  չստացվեց: Ես պաշտում եմ Վիսոցկուն` ռուսական բարդ-արքային: Ինչ վերաբերվում է այդ պատմական ֆիլմին, դրա երաժշտությունը գրելու համար ռուսական շատ երգեր եմ լսել` ընդհանուր էմոցիոնալ պեյզաժը, ներդաշնակությունը եւ անցումները պատկերացնելու համար»,- ասել է ռոք երգիչը:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31