Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատյան ջրատարի մոտ հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, արական սեռի օրգաններով դիակի մաս

Հուլիս 14,2017 13:36

2017թ. հուլիսի 13-ին` ժամը 19:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի դաշտերում` Արտաշատյան ջրատարից մոտ, 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված, արական սեռի օրգաններով դիակի մաս:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել վկաներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31