Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում

Հուլիս 19,2017 17:50

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին:

Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում:

Կառավարության ծրագիրը չի կատարվել։ 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարաններ 2-րդ հերթ են հաճախում։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը պահանջում է դպրոցներում վերացնել 2-րդ հերթը:

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցադրումով՝ ինչու է հիմնանորոգումը կասեցվել, ինչու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի շինարարները չեն շարունակում այն:

Նա նաև խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ քայլեր են նախաձեռնելու դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկ օր առաջ ավարտելու և դպրոցի գործունեությունը բնականոն հունի մեջ դնելու համար։

ԵԼՔ դաշինքի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31