Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլն դոլար՝ խորհրդատվության համար (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 14:14

Երեւանի ավագանիում «Երկիր ծիրանի» խմբակցությունն այսօր ամփոփում էր իր գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ հուլիսի 3-19-ը ընկած ժամանակահատվածում «Երկիր ծիրանի» խմբակցության եւ համանուն կուսակցության անդամները եղել են Երեւանի 12 վարչական շրջաններում, հանդիպում-քննարկումներ ունեցել բնակչության հետ: Դրանց արդյունքում առանձնացվել են հետեւյալ խնդիրները. երեւանցիները դժգոհ են քաղաքային տրանսպորտից, վերելակներից, առողջապահական եւ սոցիալական ծառայություններից, նախադպրոցական կրթական հաստատություններից:

Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների վերջին մրցույթը անցկացվել է 2012-13թթ., դրանից հետո ոչնչացվել են նախկին մրցույթներին առնչվող փաստաթղթերը:

Երեւանի համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտին դոտացիա չի տրամադրվում: Երեւանում հանրային տրանսպորտը բարելավելու եւ վճարման միասնական տոմսային համակարգ ներդնելու խորհրդատվական ծառայությունների համար արդեն իսկ ծախսվել է 1 մլն դոլար գումար, որը ձեռք է բերվել որպես վարկային միջոց: Այդքանով հանդերձ՝ խորհրդատվության արդյունքների վերաբերյալ դեռ վերլուծություններ եւ տեղեկանք-հաշվետվություններ չկան: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ 2018-ին էլ ստիպված ենք լինելու երթեւեկել նույն անմխիթար եւ անմարդկային պայմաններով:

Այլ մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք՝ տրանսպորտային ցանցի վերանայման եւ առաջիկայում դրա բարելավման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսում էր իր ողջ քարոզարշավի ժամանակ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31