Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվող վկաները պնդում են՝ քննիչն ուղղորդել է իրենց

Հուլիս 27,2017 18:45

2017 թ. հուլիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց լսել զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով վկաներին:

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին  (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):

Եվ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, և տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանն ու նրա ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկա էին դատական նիստին:

Հարցաքննվեցին վկաներ Ալբերտ Սարգսյանը և Կորյուն Մանուկյանը: Գ. Խաչատրյանի մյուս ծառայակից Սերգեյ Դավթյանը, որը ևս դատակոչվել էր որպես վկա, չէր ներկայացել:

Նրանք ևս նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ տվեցին, դա պատճառաբանեցին նախաքննության ընթացքում հոգեպես ճնշված վիճակում գտնվելով, և նշեցին, որ նախաքննության փուլում որոշ ցուցմունքներ տվել են քննիչի ուղղորդմամբ:

Վկա Ա. Սարգսյանը հայտնեց, որ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո հասկանալով, որ կարող է փոխել նախաքննական ցուցմունքները, որոշել է  առերեսման ժամանակ հայտնել իրականությունը:

Մանրամասներն` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31