Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանցկացվի կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը

Հուլիս 27,2017 20:44

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան, որը վերջերս Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց որպես մարզաձեւ, ավարտեց ամենամյա ավանդական ամառային ուսումնամարզական հավքը Ծաղկաձորում: Հավաքի ավարտին կազմակերպված որակավորման քննություններից հետո  մասնակիցներից մարզիկի շնորհվեց սեւ գոտի:

Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հավաքը ծառայեց նպատակին: Այս օրերին քննարկեցինք նաեւ ֆեդերացիայի առջեւ դրված մի քանի ծրագրեր՝ կապված հատկապես, այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք Հայաստանի բաց առաջնության, ինչպես նաեւ 2018 թվականի ապրիլի 7-8-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնության կազմակերպական հարցերի հետ»:

Հաջորդ հավաքը ֆեդերացիան կազմակերպելու է Սեւանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31