Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղից ձեր տղաները դուրս կգան ու պետքա ասեն, որ մենք լռիվին՝ պաչելով ենք վերցրել, ոչ մեկին ի նկատի չենք ունեցել, որ պիտի կրակենք, դա փոխհրաձգություն էր` պատահել ա». Aysor.am

Օգոստոս 01,2017 14:25

Aysor.am-ը շարունակում է ներկայացնել մեկ տարի առաջ Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով մեղադրական եզրակացության առավել կարևորագույն մասերը:

Մեղադրական եզրակացության մեջ հրապարակվել է պարեկապահակետային ծառայության գնդի և դրա հարակից տարածքում ռադիոկայաններով կատարված խոսակցությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները:

Ըստ փաստաթղթի, դրանցից և 3 լազերային սկավառակների զննությամբ, պարզվել են Սմբատ Բարսեղյանի՝ զորանոցային շենքի տանիքում գտնվելու, օպտիկական նշանառու սարքով հրացան կրելու, դրանով իրավապահ մարմինների ուղղությամբ կրակ բացելու, ինչպես նաև նրա կողմից փոխհրաձգության ընթացքում Արթուր Վանոյանին սպանելու հանգամանքները:

Ըստ աղբյուրի, պարզվել է նաև Պավլիկ Մանուկյանի կողմից մեքենաներ հրկիզելու և հաջորդաբար այլ ավտոմեքենաներ հրկիզելու վերաբերյալ սպառնալիքներ տալու հանգամանքները:

Այսպես՝
21.07.16թ. ժամը 10:53-ին առկա է խոսակցություն.

– Սմբո, Սմբո, Սմբո, մի խփի արա, կարողա (ձայնը փոխվեց) Չկրակես վաբշե: Վերևից չեն խփում արա:

21.07.16թ. ժամը 14:09-ին առկա է խոսակցություն.

– Սաղդ տեղերում, սաղդ ձեր տեղերում: (Մի քանի րոպե անց) Յահուդ (Սմբատ Բարսեղյանին են այդպես անվանել-հեղ.) տեղու՞մ ես:

– Այո, այո: Նրանք էլ, սնայպերները դիրքավորվում են:

– Էդոն տեղումա:

– Լավա:

– ….. սնայպերները դիրքավորվում են, տեսնում եմ, խփե՞մ…

21.07.16թ. ժամը 17:51-ին առկա է խոսակցություն.

– …. Սմբոն խի՞ խփեց: Էն էլ հո կռված քո ընկե՞րն էր, էդի մտածել ե՞ս:

– Ուրեմն ցանկացած գործ, կարողա ես զոհվեի: Մենք խնդրեցինք տասն անգամ, որ չկրակեք: Կրակեց, մենք կարողա մտածում ենք, որ դիտմամբ պտի լիներ դա: Մինչև վերջին փամփուշտը կրակեց, իսկ ստեղից ձեր տղաները դուրս կգան ու պետքա ասեն, որ մենք լռիվին՝ պաչելով ենք վերցրել, ոչ մեկին ի նկատի չենք ունեցել, որ պիտի կրակենք, դա փոխհրաձգություն էր` պատահել ա: Ո՞վ կարար դրա դեմն առներ, որի համար մենք ցավում ենք և որի համար էլ համազարկ ենք տվել երեկ:

– (այլ զրուցակից) Դուք թուրք եք, արա:

– Քո մարտական ընկերնա էտի, ո՞նց կարար սպաներ

– Նախ՝ ոչ մեկս չի ճանաչել մթության մեջ, սա՝ մեկ, երկրորդը` հարյուր անգամ մենք, էդ տղաները, որ դուրս են եկել, ձեզ պատմած կլինեն, որ մենք չենք ուզեցել ոչ մեկի մատը քերծել: Կրկնում եմ, կրակելա ձեր ընկերը մինչև վերջ` վերջին փամփուշտը, վիրավորելա, նույնիսկ իր կրակոցից վիրավոր ունենք: Մենք ցավում ենք դեպքի համար, տղերք, դուք էլ եք դեպքի գնացել, եղելա դեպք, որ պատահաբար տենցա ստացվել: Բայց, եթե դուք մտածում եք, որ մենք կանխամտածված ուզեցել ենք զոհ ունենանք` դուք չարաչար սխալվում եք: Եթե մենք տենց անեինք` երեկ չէինք բացահայտի, որ մենք ինքներս համազարկ ենք տվել, խոնարհվել ենք նրա հիշատակի առաջ՝ հարգելով նրա հիշատակը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031