Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Վաթինյանը` «հանգուցյալի» եւ արտահերթ համագումարի մասին

Օգոստոս 02,2017 15:56

Օգոստոսի 3-ին կկայանա ՀՀ կինոգործիչների միության վարչության նիստը: Կինոգործիչների միության ներկայիս փաստացի ղեկավար` միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` նիստը բա՞ց է լրատվամիջոցների համար, կարո՞ղ ենք այն լուսաբանել:

«Ոչ… ճիշտ չի լինի, որ ներկա լինեք»,- ասաց նա:

Հարցրինք` կա՞ որեւէ նորմ, որն արգելում է ԶԼՄ-ներին լուսաբանել կինոմիության աշխատանքը, տվյալ դեպքում` նիստը:

«Բայց ի՞նչն է ձեզ հետաքրքրում»,- չհանձնվեց Ռուդոլֆ Վաթինյանը:

«Օրինակ, ուզում ենք իմանալ` թե ինչպես ամեն ինչ կհանգուցալուծվի»,- պնդեցինք մենք:

«Ի՞նչ հանգուցյալ»,-զարմացավ Ռուդոլֆ Վաթինյանը:

«Հանգուցյալ չէ, ասում եմ` ուզում ենք իմանալ, թե ինչպես ամեն ինչ կհանգուցալուծվի, կլինի՞ կինոգործիչների միության արտահերթ համագումար, թե՞ ուղղակի նախագահի պաշտոնակատար կնշանակվի` մինչեւ 2018թ կայանալիք հերթական համագումարին միության նոր նախագահի ընտրվելը»,- շարունակեցինք մենք:

«Ես ձեզ միայն ասում եմ` կլինի արտահերթ համագումար, համագումարն էլ կընտրի»,-ասաց Կինոգործիչների միության քարտուղարն ու անջատեց լսափողը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլոց, կինոգործիչների միության նախագահի պաշտոնին հավակնում են միության հանգուցյալ նախագահի որդին` Վահե Գեւորգյանցը եւ Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` armkinomania.wordpress.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031